Friday , April 19 2024
amru

Հայաստանն ու Ադրբեջանը չունեն փոխհամաձայնություն երկու առանցքային հարցում․ քաղաքագետ Տեսանյութ

ՌՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Դավիթ Ստեփանյանը մեկնաբանել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի առաջիկա բանակցությունների օրակարգը։

Քաղաքագետի խոսքով, եռակողմ ձևաչափով հանդիպումը միանշանակ տեղի կունենա։ Այն դեռևս չի կայացել, քանի որ կողմերի միջև չկա փոխհամաձայնություն նոր պայմանավորվածությունների վերաբերյալ։

«Ինչպես հասկանում եմ, փոխհամաձայնություն կա միայն բուն հանդիպման հետ կապված։ Սակայն հանդիպման ընթացքում ձեռք բերվելիք պայմանավորվածությունների շուրջ փոխհամաձայնություն դեռևս չկա։ Ավելի կոնկրետ, դա վերաբերում է միջանցքի գաղափարին, որն առաջ է մղում Ադրբեջանը, և այն սահմանազատման ու սահմանագծման հարցին, որին աջակցում է Ռուսաստանը, և որին համաձայնել է Հայաստանը»,- ասել է նա։

Դավիթ Ստեփանյանն ընդգծել է, որ Ալիևը փորձում է «թանկ վաճառել» սահմանազատման իր համաձայնությունը՝ դրան հակադրելով միջանցքի գաղափարը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում Ադրբեջանի հարցերով փորձագետ Տարոն Հովհաննիսյանը հայտնել էր, որ Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները Հայաստանի նկատմամբ վկայում են այն մասին, որ այդ երկիրը տարածաշրջանում խաղաղություն հաստատելու ցանկություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …