Friday , April 26 2024
amru
Home / Լրահոս / ՀՀ ՊՆ-ը հայտնել է 6 զոհված զինծառայողների մասին

ՀՀ ՊՆ-ը հայտնել է 6 զոհված զինծառայողների մասին

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ Հայաստանի արևելյան սահմանին մարտական գործողությունների հետևանքով՝ նախնական տվյալներով, հայկական կողմից զոհվել է 6 մարդ։

Նախարարության հայտարաության համաձայն՝ զոհված զինծառայողներն են՝ 1990 թվականին ծնված ավագ լեյտենանտ Տարոն Սահակյանը, պայմանագրային զինծառայող, 1991 թվականին ծնված կրտսեր սերժանտ Մերուժան Հարությունյանը, 1990 թվականին ծնված շարքային Գուրգեն Սարգսյանը, 1998 թվականին ծնված կրտսեր սերժանտ Արթուր Մարտիրոսյանը, 1980 թվականին ծնված Դավիթ Ամիրյանը: Եվս մեկ զոհված զինծառայողի ինքնությունը պարզվում է:

Հայտարաության մեջ նշված է նաև, որ ռուսական կողմի միջնորդությամբ ակտիվ աշխատանքներ են տարվում գերիներին վերադարձնելու և անհետ կորածներին գտնելու ուղղությամբ։

Նոյեմբերի 19-ի՝ ժամը 10:00-ի դրությամբ, հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը հարաբերական կայուն է և գտնվում է Հայաստանի զինված ուժերի վերահսկողության տակ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել է հայկական լրատվամիջոցներից մեկի այն տեղեկությունը, թե Սյունիքի մարզում բարձրաստիճան սպաներին թույլ չեն տվել բարձրանալ մարտական դիրքեր։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …