Sunday , December 8 2024
amru
Home / Լրահոս / Բլինկենը Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է թույլ չտալ հակամարտության հետագա սրացում

Բլինկենը Հայաստանին և Ադրբեջանին հորդորել է թույլ չտալ հակամարտության հետագա սրացում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը Հայաստանին և Ադրբեջանին կոչ է արել անհապաղ միջոցներ ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա սրացումից խուսափելու համար։

Իր հայտարարության մեջ Բլինկենը նշել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է Հայաստանի և Ադրբեջանի միջև ինտենսիվ բախումների մասին լուրերով։

«Մենք կողմերին կոչ ենք անում հրատապ և կոնկրետ քայլեր ձեռնարկել լարվածությունը նվազեցնելու և հետագա էսկալացիան կանխելու համար։ Կոչ ենք անում նաև կառուցողականորեն լուծել բոլոր խնդիրները, այդ թվում՝ սահմանազատման հարցերը»,- ասված է հայտարարության մեջ։

Բլինկենը նաև նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նոյեմբերի 15-ի հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև լարվածության վերջին աճը ցույց է տալիս, որ առկա բոլոր խնդիրները, որոնք ի հայտ են եկել արցախյան հակամարտության արդյունքում, պետք է կարգավորել երկարաժամկետ հիմքով և խաղաղ բանակցությունների միջոցով։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ռուսական կողմի միջնորդությամբ նոյեմբերի 16-ին ժամը 18:30-ից Ադրբեջանի հետ սահմանին կրակը դադարեցվել է։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …