Tuesday , April 23 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Կապարոսին ևս մեկ հնարավորություն է պետք տալ․ Փաչաջյան-Դալդումյան Տեսանյութ

Կապարոսին ևս մեկ հնարավորություն է պետք տալ․ Փաչաջյան-Դալդումյան Տեսանյութ

Հայաստանի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Լևոն Փաչաջյանը և «Ռեդ Իգլս» Հայաստանի հավաքականի ֆան ակումբի հիմնադիր Անդրանիկ Դալդումյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում խոսել են Խուակին Կապառոսի, հավաքականի խաղի, անելիքների և նոյեմբերի 14-ին կայանալիք Գերմանիայյի հետ խաղի մասին:

Լևոն Փաչաջյանի կարծիքով Խուակին Կապառոսը պետք է շարունակի աշախատել Հայաստանի հավաքականի հետ: Նրա կարծիքով Կապառոսը առնավզն մեկ խաղաշրջան ևս պետք է անցկացնի որպես հավաքականի գլխավոր մարզիչ:

«Ինձ համար այդպես էլ հանելուկ մնաց՝ ինչով է պայամանավորված մեր հավաքականի անհաջող ելույթների շարքը, երբ ամեն բան հիանալի էր սկսվել: Այստեղ կարծում եմ ունենք խնդիր կազմի հետ, որտեղ մարզիչն էլ ունի իր այսպես ասած մեղքի բաժինը»,- ասել է Լևոն Փաչաջյանը:

Ֆուտբոլիստի խոսքով՝ կազմում փոփոխություններ միշտ էլ պետք են, սակայն այս պահին Հայաստանի հավաքական հրավիրվող ֆուտբոլիստները մարզիչների տրամադրության տակ եղած տարբերակներից լավագույնն են:

«Անկախ ամեն ինչից, պետք է փորձենք լավ խաղալ Գերմանիայի հավաքկանի հետ: Նույնիսկ եթե պարտվենք, պարտվենք ֆուտբոլային տրամաբանության մեջ»,- ասել է Փաչաջյանը:
«Ռեդ Իգլս» Հայաստանի հավաքականի ֆան ակումբի հիմնադիր Անդրանիկ Դալդումյանի կարծիքով ևս Կապառոսը չպետք է հեռանա: Սակայն Դալդումյանն ասում է, որ բարձրակար մարզիչներ հրավիրելու գումարներն ավելի լավ կլինի ծախսել մարզերում ֆուտբոլային դպրոցներ հիմնելու վրա, որտեղ կպատրաստվեն բարձրակարգ կադրեր հավաքականի համար:
[17:49] «Որպես երկրպագու կարծում եմ, որ այս պահին չպետք է հեռանա, որովհետև առջևում Գերմանիայի խան է, որից հետո կարելի է կողմնորոշվել: Սակայն առաջիկայում կայանալի Ազգերի լիգայում պետք հնարավորություն տալ Կապառոսին»,- ասել է Դալդումյանը:

Անդրանիկ Դալդումյանը կոչ է արել հայ երկրպագուներին շարունակել աջակցել մեր հավաքականին՝ նույնն ակնկալելով նաև ֆուտբոլիստներից՝ լավ խաղի և նվիրված երկրպագուներին ծափահարելու միջոցով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …