Wednesday , April 24 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / Ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե նոր փաստաթղթի ստորագրումն անխուսափելի է. Պողոսյան Տեսանյութ

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե նոր փաստաթղթի ստորագրումն անխուսափելի է. Պողոսյան Տեսանյութ

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման սպասվող գործընթացը լուրջ ռիսկեր է պարունակում։

Նրա խոսքով, սովետական ինչ քարտեզներ էլ լինեն գործընթացի հիմքում, դրանցով Արցախը նշվում է որպես Ադրբեջանի մաս։

Պողոսյանը նշել է՝ եթե նոր փաստաթղթի ստորագրումն անխուսափելի է, ապա Հայաստանը պետք է պնդի փաստաթղթում նշել, որ սահմանազատման գործընթացը չի կարող որևէ կերպ ազդել Արցախի վրա և այն Ադրբեջանի մաս լինել չի կարող։

Քաղաքագետի կարծիքով՝ ամեն ինչ պետք է անել , որ Արցախում հայերի թիվը չնվազի, և այդ խնդիրը պետք է լուծեն ոչ միայն Հայաստանի իշխանությունները, այլև ամբողջ հայությունը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Մարիա Կարապետյանը հայտարարել էր, որ Ադրբեջանի հետ սահմանազատման գործընթացը չի ազդելու Արցախի վրա։

Մանրամասները՝ տեսանյութում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …