Ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում մեկնաբանել է հարավկովկասյան զարգացումները։
Փորձագետը նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են առաջ տանել իրենց օրակարգը, որպեսզի այսպես կոչված միջանցքի հարցում Հայաստանի կողմից հասնեն զիջումների։
Մեկնաբանելով հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացը, Հովհաննիսյանն ասել է, որ հնարավոր է՝ Հայաստանը դրա արդյունքում ունենա նոր քարտեզ։
«Կարծում եմ՝ հիմա Հայաստանին և Ադրբեջանին առաջարկում են նոր սահման գծել նախկինում եղածների հիման վրա։ Սա մեր շահերից չի բխում, ինչ քարտեզներ էլ որ լինեն, դա մեր շահերից չի բխում», – ասել է նա։
Ռազմական փորձագետն ընդգծել է, որ Արցախի կարգավիճակը ուղղակիորեն կապված է սահմանազատման գործընթացի հետ, և հայկական կողմը պետք է պնդի օգտագործել քարտեզ, որը ցույց կտա, որ Հայաստանն ու Արցախն ունեն ընդհանուր սահման։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ասել է, որ Փարիզը կարծում է՝ հնարավոր է հասնել հստակ սահամանազատման և սահմանագծման Երևանի և Բաքվի միջև։
Մանրամասները՝ տեսանյությում: