Friday , March 21 2025
amru
Home / Էքսկլյուզիվ / Պատգամավոր Պապոյանն ընդդիմությանը մեղադրել է ադրբեջանական բառապաշար օգտագործելու մեջ Տեսանյութ

Պատգամավոր Պապոյանն ընդդիմությանը մեղադրել է ադրբեջանական բառապաշար օգտագործելու մեջ Տեսանյութ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Գևորգ Պապոյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում խոսել է տարածաշրջանում կոմունիկացիաների ապաշրջափակման գործընթացի և այդ համատեքստում ընդդիմության արտահայտած մտահոգությունների մասին։

Ըստ Պապոյանի՝ սխալ է ասել, թե Հայաստանը գնում է ապաշրջափակման, քանի որ հանրապետությունը, ի տարբերություն Թուրքիայի և Ադրբեջանի, երբեք չի նախաձեռնել փակել սահմանները հարևանների հետ։

Պապոյանը նշել է, որ երկարաժամկետ շրջափակման արդյունքում Հայաստանը տասնյակ միլիարդավոր դոլարների կորուստ է ունեցել։ Նրա կարծիքով՝ նրանք, ովքեր դեմ են ապաշրջափակմանը, կողմ են երկրի տնտեսության չզարգանալուն։

Պատգամավորն ընդգծել է նաև, որ ընդդիմության պնդումներն անհիմն են և հերքվել են։ Պապոյանը հայտարարել է, որ ընդդիմությունն օգտագործում է նույն հռետորաբանությունը, ինչ ադրբեջանական և թուրքական կողմերը, մասնավորապես՝ օգտագործելով Զանգեզուրի միջանցքի մասին թեզը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում քաղաքագետ Հակոբ Բադալյանը մեկնաբանել էր Զանգեզուրի միջանցքի մասին Ադրբեջանի ղեկավարության հայտարարությունները։

Մանրամասները՝ տեսանյությում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …