Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարող են հանդիպել առաջիկայում

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կարող են հանդիպել առաջիկայում

ՀՀ ԱԳՆ-ն չի բացառում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների նոր հանդիպման հնարավորությունը:

Ինչպես հայտնել է արտաքին գործերի նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը, գերատեսչությունն աշխատանքներ է իրականացնում ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափում Արցախի հարցով բանակցային գործընթացը վերսկսելու ուղղությամբ:

«Ես կարծում եմ, որ առաջիկայում նոր հանդիպումներ կլինեն։ Ավելին, պայմաններ կստեղծվեն բանակցային գործընթացը վերականգնելու համար»,-ընդգծել է փոխնախարարը։

Գևորգյանը նաև նշել է, որ արտաքին քաղաքական գերատեսչության աշխատանքի արդյունքներից մեկը Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի և Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի հանդիպումն էր Նյու Յորքում: Ինչպես նաև Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունները բանակցային գործընթացի վերսկսման անհրաժեշտության մասին։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ԱՄՆ կոնգրեսական, Հայաստանի հարցերով կոմիտեի համանախագահ Ֆրենկ Փալոնեն հայտարարել է, որ անհրաժեշտ է վերականգնել ԵԱՀԿ ՄԽ ձևաչափով բանակցությունները՝ Արցախը հայկական պահելու համար:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …