Saturday , April 20 2024
amru
Home / Լրահոս / Հայ ըմբիշը բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում

Հայ ըմբիշը բրոնզե մեդալ է նվաճել հունահռոմեական ըմբշամարտի Աշխարհի առաջնությունում

Հայաստանի ներկայացուցիչ, հունահռոմեական ոճի ըմբիշ Շանթ Խաչատրյանը (72 կգ) Աշխարհի մինչև 23 տարեկանների առաջնությունում նվաճել է բրոնզե մեդալ։

Ինչպես հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան, ավելի վաղ բրոնզե մեդալ էր նվաճել Հրաչյա Պողոսյանը (63 կգ), իսկ Դավիթ Հովասափյանը (130 կգ) դարձել էր արծաթե մեդալակիր:

Ըստ այդմ` Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 23 տարեկանների հավաքականն աշխարհի առաջնությունում նվաճել է 1 արծաթե և 2 բրոնզե մեդալ։ Թիմային հաշվարկով Հայաստանը 44 երկրների շարքում զբաղեցնում է 7-րդ տեղը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ բռնցքամարտի աշխարհի առաջնության կիսաեզրափակիչում Հայաստանը երկու ներկայացուցիչ կունենա։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …