Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Այս պահին Թուրքիայի հետ բանակցություններ չեն ընթանում. ՀՀ ԱԳՆ

Այս պահին Թուրքիայի հետ բանակցություններ չեն ընթանում. ՀՀ ԱԳՆ

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը «Nouvelles d’Arménie»-ին տված հարցազրույցում ասել է, որ Երևանը պատրաստ է կարգավորել Անկարայի հետ հարաբերություններն առանց նախապայմանների։

«Հայաստանի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունների բացակայությունը, փակ սահմանները, ինչպես նաև Թուրքիայի բացահայտ մասնակցությունը 44-օրյա պատերազմին, այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» մասին Անկարայի վերջին հայտարարությունները բացասաբար են անդրադառնում տարածաշրջանի կայունության վրա»,-շեշտել է Միրզոյանը։

Նա նշել, որ, այնուամենայնիվ, վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթներում արտահայտել է հայկական կողմի դիրքորոշումը՝ եթե Թուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները և ձեռնարկել համապատասխան քայլեր, Հայաստանը պատրաստ է քննարկել երկկողմ հարաբերություններ կառուցելու հնարավորությունները։

Նախարարը հարկ է համարել նշել, որ այս պահին Թուրքիայի հետ բանակցություններ չկան։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, որ եթե Հայաստանը լուծի իր խնդիրները Ադրբեջանի հետ, Անկարայի համար խոչնդոտներ չեն լինի Երևանի հետ հարաբերությունները կարգավորելու հարցում։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …