Saturday , December 3 2022
amru
Home / Էքսկլյուզիվ / Հինգ պայման և մարտահրավեր Հայաստանի ինքնիշխանությանը. թուրքագետը՝ Անկարայի ծրագրերի մասին Տեսանյութ

Հինգ պայման և մարտահրավեր Հայաստանի ինքնիշխանությանը. թուրքագետը՝ Անկարայի ծրագրերի մասին Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում թուրքագետ Նելլի Մինասյանը մեկնաբանել է Թուրքիայի ժամանակակից քաղաքական ուղղությունը Հայաստանի նկատմամբ։

Նրա խոսքով, Թուրքիան, ինչպես նախկինում, նորանոր նախապայմաններ է առաջադրում հարաբերությունների կարգավորման համար։

«Թուրքիան նախկինում երեք պայման էր առաջադրում՝ ճանաչել փաստացի սահմանները , հրաժարվել Հայոց Ցեղասպանության ճանաչման պահանջից, հրաժարվել Արցախից։ Այժմ դրանց ավելացել է նաև Բաքվի հետ հարաբերությունները բարելավելու, ինչպես նաև Մեղրի միջանցք տրամադրելու պահանջը»,- ասել է նա։

Նելլի Մինասյանը նշել է, որ երբ Թուրքիան և Ադրբեջանը խոսում են «միջանցքի» մասին, նկատի ունեն, որ իրենց ռազմական վերահսկողության տակ պետք է անցնի Նախիջևանը Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող ճանապարհը, ինչը մարտահրավեր է Հայաստանի ինքնիշխանությանը։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ին տված հարցազրույցում ռազմական փորձագետ Կարեն Հովհաննիսյանը մեկնաբանել էր Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հերթական այցը Իլհամ Ալիևին։

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …