Tuesday , April 23 2024
amru
Home / Լրահոս / ՀՀ գլխավոր դատախազը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումից

ՀՀ գլխավոր դատախազը մանրամասներ է հայտնել Ռուսաստանի և Ադրբեջանի գործընկերների հետ հանդիպումից

ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում անդրադարձել է Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազների հետ հանդիպմանը։

Դավթյանի խոսքով թեև հայ գերիների վերադարձի հարցը դեռևս լուծված չէ, կա այս խնդրի լուծման անհրաժեշտության բազմակողմանի ըմբռնում։

Ըստ նրա հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորելու համար մշակվում են անհրաժեշտ մեխանիզմներ, մասնավորապես՝ իրավական, որոնցով զբաղվում են դատախազությունները։ Դավթյանն ասել է, որ Ռուսաստանի գլխավոր դատախազը հանդես է եկել հումանիտար և իրավական հարցերի շուրջ երկխոսություն սկսելու նախաձեռնությամբ՝ խնդիրներն արագ կարգավորելու նպատակով:

«Ղազախստանում կայացած եռակողմ հանդիպման ժամանակ ես բարձրացրել եմ գերիների հարցը, ընդգծելով, որ պետք է մշակվի նաև եռակողմ մեխանիզմ սահմային միջադեպերը հետաքննելու համար»,- ասել է Դավթյանը, ընդգծելով, որ գործընկերները համաձայն են եղել իր նշած փաստարկների հետ։

Գլխավոր դատախազը հայտարարել է, որ Մարտակերտում քաղաքացիական անձի սպանությունից հետո հայկական կողմը սպասում էր, որ Ադրբեջանը կդատապարտի կատարվածը։ Նրա խոսքով՝ յուրաքանչյուր միջադեպ կհետաքննվի, իսկ մեղավորները կպատժվեն։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում տեղի է ունեցել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի գլխավոր դատախազներ Արթուր Դավթյանի, Իգոր Կրասնովի և Քամրան Ալիևի եռակողմ հանդիպումը։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …