Wednesday , April 24 2024
amru
Home / Լրահոս / Ադրբեջանում վրդովված են Արցախի մասին հայկական ֆիլմի հաջողությունից

Ադրբեջանում վրդովված են Արցախի մասին հայկական ֆիլմի հաջողությունից

Ադրբեջանը բուռն է արձագանքել ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները» ֆիլմի՝ Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում միանգամից 4 անվանակարգերում հաղթելու փաստին։

Մասնավորապես, ադրբեջանցի պատգամավոր, մշակույթի կոմիտեի նախագահի տեղակալ Ֆազիլ Մուստաֆան վրդովմունք է հայտնել, որ հայերի նկարահանած վավերագրական ֆիլմը հաղթել է միջազգային կինոփառատոնում, իսկ ադրբեջանցիներն այդպես էլ ոչ մի ֆիլմ չեն նկարահանել 44-օրյա պատերազմի մասին։

Haqqin.az-ի հաղորդմամբ՝ պատգամավորը նշել է, որ ադրբեջանցի կինոգործիչներն ու հեռուստաընկերությունները դեռևս զբաղված են պարզունակ սերիալների արտադրությամբ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Արցախի մասին Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները» վավերագրական ֆիլմը Օնտարիոյի միջազգային կինոփառատոնում հաղթել է 4 անվանակարգում՝ «Լավագույն ձայն», «Լավագույն երաժշտություն», «Լավագույն սցենար» և «Օտարերկրյա գեղարվեստական ֆիլմ» անվանակարգում՝ «Լավագույն միջազգային ֆիլմ»:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …