Monday , December 9 2024
amru
Home / Լրահոս / Հոբելյան. Ալեքսանդր Սպենդիարյանը 150 տարեկան է

Հոբելյան. Ալեքսանդր Սպենդիարյանը 150 տարեկան է

Նոյեմբերի 1-ը հայ մեծ կոմպոզիտոր և դիրիժոր, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան օրն է:

Սպենդիարյանը հայ դասական երաժշտության հիմնադիրներից է: Նրա պատվին է անվանակոչվել Երևանի Օպերայի և բալետի Ազգային ակադեմիական թատրոնը։

Կոմպոզիտորը ծնվել է 1871 թվականին Կախովկա գյուղում (այժմ Ուկրաինայի Խերսոնի շրջանի քաղաք) ։ Յոթ տարեկանից ապագա կոմպոզիտորը սկսել է ստեղծագործել, ինը տարեկանից սովորել է դաշնամուր և ջութակ նվագել ։

Սպենդիարյանը, որպես կոմպոզիտոր, ձևավորվել է ռուսական և հայկական մշակույթների ազդեցության ներքո։ Կոմպոզիտորն ապրել է Երևանում 1924 թվականից։ Այդ շրջանում նա գրել է «Երևանյան էտյուդները» և ավարտել հայ երաժշտական թատրոնի լավագույն ստեղծագործություններից մեկը ՝ «Ալմաստ» հերոսական օպերան (ըստ Թումանյանի «Թմկաբերդի առումը» պոեմի)։

Սպենդիարյանը մեծ դեր է խաղացել հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի ձևավորման գործում` նոր թեմաներով հարստացնելով հայ երաժշտությունը, ընդլայնելով ժանրերը և հիմք դնելով հայկական ազգային սիմֆոնիային:

Նրա «Ղրիմի էսքիզները», «Երևանյան էտյուդները» և մյուս սիմֆոնիկ ստեղծագործությունները հայկական սիմֆոնիկ երաժշտության դասական նմուշներն են։ Երևանում գործում է Սպենդիարյանի տուն-թանգարանը ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանում թողարկվել է կոմպոզիտոր Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակին նվիրված հուշադրամ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …