Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Անդրանիկ Փիլոյանը 2022 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական լսումների ժամանակ հայտնել է, որ Մոսկվայի աջակցությամբ Երևանը մարդասիրական ականազերծման ուժերի համար վարժական համալիր կստեղծի:
Փիլոյանի խոսքով՝ ԱԻՆ հումանիտար արձագանքման կենտրոնի բազայի վրա կստեղծվի տարածաշրջանային մասշտաբի համալիր։ Նախարարը տեղեկացրել է, որ կենտրոնի նախագիծը քննարկվել Է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության հետ:
«Այս պահին մենք ռուս գործընկերների հետ քննարկում ենք ուսումնական համալիրի ստեղծման և սարքավորումներ ձեռք բերելու հնարավորությունը։ Այդ համալիրում կկարողանան զորավարժություններ անցկացնել ոչ միայն Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները, այլև տարածաշրջանի այլ երկրների ստորաբաժանումները»,- ընդգծել է Փիլոյանը:
Նախարարը հայտարարել է, որ ՄԱԿ-ի և Քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության հետ բանակցություններ են ընթանում այդ կենտրոնը տարածաշրջանային բազա դարձնելու ուղղությամբ:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական հեռագիր է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ՝ ՌԴ քաղաքացիական պաշտպանության, արտակարգ իրավիճակների և տարերային աղետների հետևանքների վերացման հարցերով նախարար Եվգենի Զինիչևի մահվան կապակցությամբ: