Sunday , December 8 2024
amru
Home / Լրահոս / Անդրեն իր նոր երգը նվիրել է Արցախին Տեսանյութ

Անդրեն իր նոր երգը նվիրել է Արցախին Տեսանյութ

Ստեփանակերտում հոկտեմբերի 31-ին տեղի է ունեցել հայտնի երգիչ Անդրեի տեսահոլովակի պրեմիերան: Երգը կոչվում է «Ցավդ տանիմ, Արցախ»։

Միջոցառման սկզբում երգիչը հնչեցրել է «Հայր մերը», որից հետո Արցախի ազատության համար զոհվածների պուրակում մեծ էկրանին ցուցադրվել է տեսահոլովակը:

«Արցախպրեսի» թղթակցի հետ զրույցում Անդրեն պատմել է, որ մի օր արթնացել է առավոտյան ժամը 5-ին՝ անընդհատ կրկնելով` ցավդ տանիմ, Արցախ:

Երգիչը նշել է, որ իր համար կարևոր էր, որ տեսահոլովակի նկարահանումներն անցնեն հենց Արցախում։

«Նպատակ ունեի, որ նկարահանումները տեղի ունենան հենց Արցախում՝ Պատարայում, Ասկերանի պարիսպների մոտ, Ուլուբաբում, Դադիվանքում։ Իմ տեսահոլովակում հին ու նոր Արցախները բախվում են իրար։ Մեծ ուրախություն եմ ապրում, որ երգիս տեսահոլովակի պրեմիերան հենց իմ ծննդավայրում՝ Արցախում է կայանում։ Այսօր առավել քան երբևէ մենք բոլորս ունենք այսպիսի ջերմ հանդիպումների կարիք»,- ընդգծել է նա ։

Անդրեն նաև կոչ է արել աշխարհասփյուռ հայերին այցելել Արցախ, քանի որ այն բոլոր հայերի տունն է, հայրենիքը և հպարտությունը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Օնտարիոյի (Կանադա) միջազգային կինոփառատոնում արցախցի ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները» ֆիլմը հաղթել է միանգամից 4 անվանակարգում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …