Tuesday , April 23 2024
amru
Home / Լրահոս / Ադրբեջանական բանակում խոշտանգել են զինծառայողներին

Ադրբեջանական բանակում խոշտանգել են զինծառայողներին

Ադրբեջանի զինդատախազ Խանլար Վելիևը հաստատել է 2017 թվականին ադրբեջանական բանակում խոշտանգումներ են եղել, որոնց հետևանքով զոհվել է առնվազն 11 զինծառայող:

Ինչպես հաղորդում է Haqqin.az-ը Վելիևը հայտարարել է, որ Թարթառի գործի շրջանակներում պարզվել է, որ կտտանքների են ենթարկվել հարյուրավոր ադրբեջանցի զինծառայողներ:

«Կտտանքների հետևանքով մեկ մարդ զոհվել է մինչև քրեական գործ հարուցելը։ Պարզվել է, որ զանգվածային կարգով զինծառայողների նկատմամբ կիրառվել են խոշտանգումներ: Այդ պատճառով միանգամից քրեական գործ են հարուցել»,- հայտարարել Է Ադրբեջանի զինդատախազը ։

Վելիևը նաև հայտնել է, որ մարդկանց մեծ մասը հոսպիտալացվել է, շատերին հաջողվել է փրկել: Այս գործի շրջանակներում 16 մարդ ենթարկվել է քրեական պատասխանատվության։

Ադրբեջանի զինդատախազը նաև մեկնաբանել է այդ գործի հետ կապված քննարկումները սոցցանցերում և YouTube ալիքներում: Այդ քննարկումները հիմնականում կազմակերպում է Լոնդոնում բնակվող փաստաբան Գուրբան Մամեդովը ։

«Գուրբան Մամեդովը և նրա նմաններն այսօր դեռ հայերի ձեռքում գործիք են…
Մամեդովն ինքը իրավաբան է, շատ լավ գիտի, որ յուրաքանչյուր երկրում, այդ թվում՝ ժամանակակից օրենսդրություն ունեցող Ադրբեջանում ամեն ինչ որոշվում է օրենքով։ Հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն, մեղավորները ենթարկվել են դատական պատասխանատվության: Այդ գործերն ուսումնասիրվել են Ադրբեջանում առկա բոլոր դատական փուլերով»,- ասել է Վելիևը ։

Նա Մամեդովին հայկական դուրսպրծուկ է անվանել։ Նա նշել է, որ որոշ պաշտոնյաներ քննության ընթացքում թեև պատասխանատվության են ենթարկել, բայց հետո պարզվել է, որ գործին առնչություն չունեն։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ հայրենիք վերադարձած հայ ռազմագերիներն ամերիկյան VICE World News լրատվական ալիքին պատմել են այն կտտանքների մասին, որոնց ենթարկվել են Ադրբեջանում` արցախյան 44-օրյա պատերազմի ավարտից հետո:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …