Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Դավան պատմել է՝ ինչպես են հայերն օգնել իրեն

Դավան պատմել է՝ ինչպես են հայերն օգնել իրեն

Ռուսաստանցի հայտնի բլոգեր Դավիթ Մանուկյանը (Դավա) իր կյանքից մի ցնցող պատմություն է պատմել:

Հոկտեմբերի 28-ին Յութուբյան տիրույթում հեռարձակվող «Ի՞նչ եղավ հետո» հաղորդման շրջանակներում Դավան պատմել է, որ մի անգամ փորձել են իրեն թունավորել: Այդ հաղորդման մասնակիցը պատմում է պատմության սկիզբը, իսկ հաղորդավարները փորձում են գուշակել՝ ինչ է եղել հետո։ Այս դեպքում սակայն, դա անել նրանց չի հաջողվել:

Պատմությունը, ըստ բլոգերի, տեղի է ունեցել այն ժամանակ, երբ ինքը որոշել է նշել ինստիտուտում երկրորդքննաշրջանի ավարտը, որը համընկել է իր ծննդյան օրվա հետ։

«Ես ու իմ ընկերները տնակ վարձեցինք ու գնացինք այնտեղ տոնելու։ Երբ հասանք, ընկերներս անմիջապես սկսեցին շնորհավորել ինձ ու կենացներ առաջարկել։ Սկզբում ես խմեցի միայն մի կում, հետո՝ միանգամից մի քանի բաժակ։ Ես հարբեցի մոտ 15 րոպեում»,- շեշտել է նա։

Դավան պատմել է, որ հետո մի աղջիկ իր բաժակի մեջ ինչ-որ բան է լցրել, և ինքն սկսել է վատ զգալ, օդը չի բավարարել: Արտիստը հասկացել է, որ այդ տնակից մինչև Նովոսիբիրսկ, որտեղ նա ապրում էր այդ ժամանակ, հասնելը կտևի մոտ 3 ժամ և իրեն ոչ ոք չի հասցնի օգնել:

«Լավ է, որ ցանկացած ընկերության մեջ հայեր կան։ Նրանք ինձ հարցրին՝ ինչով կարող են օգնել: Ես ասացի, որ օդը չի հերիքում։ Հայերից մեկը կոտրեց պատուհանը, սակայն ես դրանից ինձ ավելի լավ չզգացի»,- հիշում է Դավան:

Մանուկյանն ասել է, որ իր համար շտապ օգնություն են կանչել, բայց ինքը որոշել է չկորցնել գիտակցությունը, մինչև բժիշկների ժամանելը: Նա հասկացել է, որ միայն ուժեղ ցավն իրեն կօգնի, և ընկերուհուն խնդրել է ուժեղ կծել իրեն։ Այսպիսով, նա կարողացել է առանց գիտակցությունը կորցնելու սպասել բժիշկների գալուն:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ գեղասահքի օլիմպիական չեմպիոն Ադելինա Սոտնիկովան պատմել է Դավիթ Մանուկյանի հետ իր հարաբերությունների մասին։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …