Friday , April 26 2024
amru
Home / Լրահոս / Տուլայում հայ հաղորդավարուհին տեր է գտել անօթևան շան ձագի համար

Տուլայում հայ հաղորդավարուհին տեր է գտել անօթևան շան ձագի համար

Տուլայի հեռուստատեսության հաղորդավարուհի Արփինե Հակոբյանն աչքի է ընկել բարի արարքով:

Հեռուստաալիքի պաշտոնական էջի հաղորդմամբ՝ Հակոբյանը Տուլայի Ստեպանովի փողոցի տներից մեկի բակում շան ձագ է գտել:

«Մոխրագույն և սպիտակ շնիկը շատ վախեցած էր և մարդկանցից թաքնվել էր մեքենայի տակ»,- ասված է հաղորդագրության մեջ:

Աղջիկը անմիջապես սկսել է փնտրել շան տերերին սոցիալական ցանցերում և հեռուստաալիքի պաշտոնական կայքում, սակայն ոչ ոք չի արձագանքել:

Ի վերջո, Արփինե Հակոբյանին հաջողվել է տեր գտնել շունիկի համար: Նրան վերցրել է Տուլայի բնակիչ Սվետլանա Եգորովան: Շանը անվանակոչել են Սերինկի: Այժմ նա ապրելու է տանը կրիայի հետ:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Վորոնեժի շրջանի Նիժնի Մամոն գյուղում հայ ընտանիքը ապաստան էր տվել թևը կոտրած արագիլին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …