Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Բաքուն միջազգային կառույցներին ուղղորդում է՝ ինչպես մեկնել Արցախ

Բաքուն միջազգային կառույցներին ուղղորդում է՝ ինչպես մեկնել Արցախ

Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության ղեկավար Ալի Նագիևն ընդունել է Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը:

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և ԿԽՄԿ-ի միջև հարաբերությունները, այս կազմակերպության կողմից իրականացվող մարդասիրական առաքելության շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր:

«Նշվել է, որ հաշվի առնելով տարածաշրջանում ստեղծված իրավիճակը, ժամանակավորապես ԿԽՄԿ ներկայացուցիչների ուղևորությունները Ադրբեջանի տարածք, հնարավոր են միայն Ադրբեջանի, այլ ոչ թե Հայաստանի տարածքով՝ Ռուսաստանի խաղաղապահ ուժերի վերահսկողությամբ»,- հայտնում են ԶԼՄ-ները:

Հարկ է հիշեցնել, որ այսպես կոչված «Ադրբեջանի տարածքները, որոնք ժամանակավորապես գտնվում են ռուսական խաղաղապահ ուժերի վերահսկողության ներքո», համարվում են Արցախի տարածք: Այս պահին Ստեփանակերտ հնարավոր է հասնել միայն Հայաստանի տարածքով՝ Բերձորի (Լաչին) միջանցքով:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ադրբեջանը կրկին զորավարժություններ է սկսել Արցախի Բերձորի շրջանում, որը 44 օրյա պատերազմից հետո անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …