Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / Միջազգային հարթակներում Ռուսաստանն ամենաշատ շփումներն ունի Հայաստանի հետ. Ալեն Սիմոնյան

Միջազգային հարթակներում Ռուսաստանն ամենաշատ շփումներն ունի Հայաստանի հետ. Ալեն Սիմոնյան

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հարցազրույցի ժամանակ ասել է, որ Հայաստանը Ռուսաստանի հետ նույն դիվանագիտական և քաղաքական հարթակում գտնվող երկրների շարքում առաջին տեղում է:

Հոկտեմբերի 5 -ին ՌԴ Դաշնային Խորհրդի «Միասին» հեռուստածրագրին տված հարցազրույցում Հայաստանի խորհրդարանի խոսնակն ասել է, թե ուրախ է, որ այս պաշտոնում իր առաջին այցը հենց Ռուսաստան է, քանի որ երկու երկրների միջև հաստատվել են դաշնակցային և բարեկամական հարաբերություններ:

Ալեն Սիմոնյանը հավելել է նաև, որ Հայաստանի խորհրդարանի ղեկավարությունը փորձում է իր աշխատանքը համակարգել ռուս գործընկերների հետ:

«Դաշնության խորհրդի իմ գործընկերները հայտարարել են, որ Ռուսաստանը, որպես դաշնակից, միջազգային հարթակներում, ամենից շատ կապի մեջ է հենց Հայաստանի հետ»,- ընդգծել է Սիմոնյանը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առաջարկել է աջակցել Երևանում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշարձան տեղադրելու նախաձեռնությանը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …