Friday , April 19 2024
amru
Home / Լրահոս / Իրանի արտգործնախարարը ռուս գործընկերոջ հետ կքննարկի իրավիճակը Հարավային Կովկասում

Իրանի արտգործնախարարը ռուս գործընկերոջ հետ կքննարկի իրավիճակը Հարավային Կովկասում

Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը Մոսկվայում, Ռուսաստանի արտգործնախարարի հետ բանակցություններից առաջ, հայտնել է, որ Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ նախարարները մտադիր են քննարկել Հարավային Կովկասում ընթացող զարգացումները:

«Մենք ակնկալում ենք, որ Ռուսաստանը կարձագանքի և կընդունի տարածաշրջանում սահմանների հնարավոր փոփոխությունները, ինչպես նաև ահաբեկիչների առկայությունը և տարածաշրջանում սիոնիստական ռեժիմի գործողությունները, որոնք հակասում են խաղաղությանն ու անվտանգությանը», – Իրանի արտգործնախարարի խոսքերն է մեջբերում IRNA- ն:

Աբդոլլահիյանը հույս է հայտնել, որ այս ուղևորությունը կդառնա լուրջ թռիչք երկու երկրների միջև բոլոր ոլորտներում:

Ռուսաստանի և Իրանի արտգործնախարարների հանդիպումը նախատեսվում է հոկտեմբերի 6 -ին Մոսկվայում:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Իրանը փակել է իր օդային տարածքը ադրբեջանական օդուժի համար, որը ռազմական մատակարարումներ է իրականացնում Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …