Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը միջնորդություն է ուղարկել երկրի խորհրդարան՝ չորս պատգամավորների անձեռնմխելիությունից զրկելու վերաբերյալ:
Ինչպես հաղորդում է Ermeni Haber-ը, խորհրդարանականներից մեկը, որին Թուրքիայի ղեկավարը ցանկանում է զրկել անձեռնմխելիությունից, ազգությամբ հայ պատգամավոր Գարո Փայլանն է:
Փայլանը և երկու այլ պատգամավորներ ներկայացնում են քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը (HDP), իսկ չորրորդը Քրդական ժողովրդավարական տարածաշրջանային կուսակցությունից (DBP) է:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Գարո Փայլանը իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է լուսանկար և մեջբերում 1915 թվականի հունիսի 15 -ին Ստամբուլում կախաղան հանված հայ ազգային -ազատագրական շարժման առաջնորդ Փարամազի` մահապատժից առաջ վերջին ելույթից: