Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Անհեթեթություն է. Իսրայելի դեսպանի հայտարարությունը Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին

Անհեթեթություն է. Իսրայելի դեսպանի հայտարարությունը Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին

Հոկտեմբերի 5-ին Ռուսաստանում Իսրայելի դեսպան Ալեքսանդր Բեն Ցվին լրագրողներին տված հարցազրույցում անդրադարձել է Արցախում իսրայելցի զինվորականների ներկայության մասին տեղեկություններին, դրանք որակելով «մեծ հիմարություն»:

«Կարծում եմ, որ սա մեծ հիմարություն է, որովհետև, եթե խոսքը Արցախի մասին է, ապա այնտեղ կան և՛ ռուս, և՛ թուրք զինծառայողներ: Այսպիսով, ես կարծում եմ, որ եթե նրանք ինչ-որ երևակայական մտքեր ունեն, կարող են ասել, ինչ ուզում են, մինչև անգամ, որ այնտեղ մարսեցիներ էլ կան»,- դեսպանի խոսքերն է մեջբերում «ՌԻԱ Նովոստի»-ն:

Իր հերթին Իրանը բազմիցս հայտարարել է, որ Արցախում իսրայելակական ներկայություն կա:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հերքել է Իրանի այն հայտարարությունները, թե ադրբեջանա-իրանական սահմանին իսրայելակակն ներկայություն կա:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …