Friday , March 29 2024
amru
Home / Լրահոս / 10 անուն. ո՞վ է ամենաթանկ հայ ֆուտբոլիստը

10 անուն. ո՞վ է ամենաթանկ հայ ֆուտբոլիստը

Transfermarkt-ը հրապարակել է 10 ամենաթանկարժեք հայ ֆուտբոլիստների թարմացված ցանկը: Առաջատարը Հայաստանի ազգային հավաքկանի ավագ, իտալական «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն է 16.5 միլիոն դոլար տրանսֆերային արժեքով: Նրան հաջորդում է Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանը 11 միլիոն դոլար:

Երրորդ հորիզոնականում «Հոֆենհայմի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանն է 3.85 միլիոն դոլար տրանսֆերային արժեքով:

Իսպանական «Կադիսում» հանդես եկող Վարազդատ Հարույանը զբաղեցնում է ցուցակի 7-րդ հորիզոնականը:

Աղյուսակում տեղ են գտել նաև այս պահին հավաքականում և տարբեր երկրների ֆուտբոլային ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներ Խորեն Բայրամյանը, Տիգրան Բարսեղյանը, Էդուարդ Սպերցյանը, Կամո Հովհաննիսյանը, Անդրե Կալիզիրը և Տարոն Ոսկանյանը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Հայաստանի ազգային հավաքականի նորեկ Լուկաս Սելարայանի տրանսֆերային արժեքը գնահատվում է մոտ 10 միլիոն եվրո:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …