«Օրը» նվեր Մնացականյանի հետ հաղորդման շրջանակներում Երեւանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը, անդրադառնալով Հայաստանում կորոնավիրուսի վարկամն դեպքերին,նշել է որ Հայաստանն այդ առումով գտնվում 4-րդ ալիքի մեկնարկում: Նրա կարծիքով կորոնավիրուսի այս ալիքները լինելու են շարունակական եւ երկարատեւ պրոցեսներ:
«Բնակչության մոտ այնպիսի տպավորություն է,որ կարծես ամեն բան անցայալում է եւ հիվանդությունն այլեւս չի կրկնվի: Ավաղ այդպես չէ: Այսօր մենք ունեն 8.2 տոկոս վարակման դեպքերը, ինչը բավականին բարձր ցուցանիշ է Հայաստանի նման երկրի համար»,-ասել է Արմեն Մուրադյանը:
Արմեն Մուրադյանի խոսքով՝ կորոնավիրուսի հետ կապված ծախսերը հսկայական վնաս են հասցնում տնտեսությանը: Այդ առումով պետք է մեծ ուշադրություն դարձնել պատվաստումների թվի ավելացմանը՝ օրինակ վերցնելով զարգացած երկրների փորձից:
«Եթե մենք մինչեւ այս տարվա ավարտը պատվաստումների թիվը հասցնենք 500 հազարի,ապա միայն հոսպիտալացման վրա կխնայենք 2,5 միլիոն դոլար»,-շեշտել է Արմեն Մուրադյանը:
Անդրադառնալով կորոնավիրուսի դելտա շտամին՝ Արմեն Մուրադյանն ասել է,որ այն ավելի ագրեսիվ է,ավելի շատ է ախտահարում թոքերը եւ այս շտամով երիտասարդների շրջանում վարակվածությունն ավելի մեծ է,քան քովիդ 19-ի դեպքում:
«Հիվանդության դեմ պետք է պայքարել պատվաստման միջոցով,շտամների դեմ պայքարը կրելու է շարունակական բնույթ եւ պատվաստումները դառնալու են մեր կյանքի անբաժան մասը»,-ասել է բժշկականի ռեկտորը:
Արմեն Մուրադյանի փոխանցմամբ՝ չկան երաշխիքներ,որ պատվաստված մարդը նորից չի հիվանդանա,սակայն մոտ 1600 անգամ նվազեցնում է վարակման հավանականությունը եւ վարակվելու դեպքում՝ մահացությունների թիվը: