Monday , October 14 2024
amru
Home / Էքսկլյուզիվ / «Սպիտակ Վահան». Հայի պայքարող տեսակը Տեսանյութ

«Սպիտակ Վահան». Հայի պայքարող տեսակը Տեսանյութ

Ֆրանսիաբնակ հայ լրագրող,ռեժիսոր Նարե Թադեւոսյանի նախաձեռնությամբ նկարհանվել է  «Սպիտակ Վահան» ֆիլմը,որը պատմում է Արցախյան 44-օրյա պատերազմի մասին:

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի թղթակցի հետ զրույցում Նարե Թադեւոսյանը պատմել է,որ Ֆիլմում ներկայացվում են հետապտերազմյան մի շարք պատմություններ՝ վիրավորում ստացած զինվորների,արտասահմանից օգնության շտապող տարբեր մասնագետների մասին: Ֆիլմի ստեղծման գաղափարը ծնվել է այն բանից հետո,երբ ֆրանսիահայ բժիշկ Լեւոն Խաչատրայնը մի խումբ ֆրանսիացի բժիկների հետ արդեն երրորդ անգամ եկել էր Հայաստան պատերազմում վիրավորված զինծառայողներին եւ քաղաքացիների օգնելու նպատակով:

Ֆիլմի նպատակն է՝ ներկայացնել բժիշկների հսկայակն աշխատանքը եւ նրանց կարեւոր առաքելությունը,ինչը ցույց է տալիս,թե ինչ է իրականում կատարվել Հայաստանում հետպատերազմյան շրջանում: Իրադարձությունները ներկայացնում են հենց ֆրանսիացի բժիշկները, որպեսզի միակողմանի տեսակետ տարածելու տպավորություն չստեղծվի: Նարե Թադեւոսյանի փոխանցմամբ՝ ֆիլմը ընդհանրապես ուղղված չէ սգին,լաց ու կոծին,այն ցույց է տալիս հայի ամուր ոգին եւ երբեք չկոտրվող տեսակը:

Մանրամասները՝ տեսանյությում

Leave a Reply

Կարդացեք նաև

Իրական խնդիրները կեղծով փոխարինելը վտանգավոր է Հայաստանի համար

Կարիք կա՞ր Ռուսաստանի պետդումայի նախագահին նամակ հղել՝ հաշվետվության տեսքով և մերժում ստանալ, իսկ ԵՄ դեսպանին …