Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Զրույցը ձախողվել է. Հայ պատգամավորը Ստրասբուրգում «բռնացրել է» Բաքվի իր գործընկերոջը

Զրույցը ձախողվել է. Հայ պատգամավորը Ստրասբուրգում «բռնացրել է» Բաքվի իր գործընկերոջը

Հայաստանի խորհրդարանի պատգամավոր Նաիրա Զոhոհրաբյանը պատմել է Ստրասբուրգում Եվրախորհրդի Խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանի ժամանակ իր ադրբեջանցի գործընկեր Սամեդ Սեյիդովի հետ զրույցի մասին:

Ըստ Զոhրաբյանի, զրույցը չի կայացել: Նա փորձել է Սեյիդովի հետ քննարկել հայ ռազմագերիների հարցը, սակայն Ադրբեջանի պատվիրակը զարմացել է նրա հարցից և հայտարարել, որ Ադրբեջանում հայ գերիներ չկան, «կան միայն ահաբեկիչներ»:

Ի պատասխան այն դիտողությանը, որ Հայաստանը, առանց որևէ նախապայմանի, Ադրբեջանին է արտահանձնել հանցագործություններ կատարած եւ Լեռնային Ղարաբաղ դատապարտված Շահբազ Գուլիևին և Դիլգամ Ասկերովին, Սեյիդովն ասել է, որ նրանց հանցագործությունների վերաբերյալ ապացույցներ չկան:

«Սեյիդովը բացատրություն չի ունեցել նաեւ այն հարցին, թե ինչու՞ են ադրբեջանական զորքերը մայիսի 12-ին ներխուժել Հայաստանի տարածք», – ասել է Նաիրա Զոհրաբյանը:

Նաիրա Զոհրաբյանը նշել է նաեւ, որ Ադրբեջանի ղեկավարությունը մտադիր չէ ազատ արձակել հայ ռազմագերիներին, ուստի անհրաժեշտ է մեծացնել միջազգային ճնշումը Բաքվի վրա, ներառյալ պատժամիջոցներ կիրառելը, Եվրոպայում Ալիևների բանկային հաշիվները սառեցնելը և ադրբեջանական պատվիրակության գործունեությունը դադարեցնելը:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ Եվրախորհրդարանը բանաձեւ է ընդունել, համաձայն որի Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին և կալանավորվածներին:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …