Ռուս հայտնի հեռուստահաղորդավար և շոումեն Դմիտրի Դիբրովը մեկնաբանել է մայիսի 3-ին համացանցում հայտնված լուսանկարը Շուշիից, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմի հետևանքով: Լուսանկարում պատկերված է Սուրբ Ամենափրկիչ տաճարը (Սուրբ Ղազանչեցոց եկեղեցին), որի գմբեթը ապամոնտաժվել է:
Դիբրովն ասել է, որ անընդունելի է համարում պատերազմը կրոնական հուշարձանների դեմ:
«Եվ ու՞մ մտքով է անցել այն քանդել: Պատերազմը սրբավայրերի դեմ բացարձակապես անընդունելի է: Կարելի է կռվել այն զինվորների դեմ, որոնք կարող են դիմակայել ձեզ, բայց բացարձակապես անընդունելի , անհեռատես և հանցավոր է պայքարը Սուրբ Հոգու դեմ»,- ասել է Դմիտրի Դիբրովը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈԻՆ տված հարցազրույցում:
Հեռուստահաղորդավարը ասել է նաև, որ անընդունելի է համարում պայքարը ցանկացած կրոնական օբյեկտի դեմ`լինի դա Աֆղանստանում Բուդդայի հուշարձանի ուզուրպացիան, իսլամական տարածքներում մզկիթների ոչնչացումը կամ պղծումը:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայ Առաքելական եկեղեցին դատապարտել է Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը քանդելը: