Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, Ազգային ժողովում խոսելով բնակչության պատվաստման անհրաժեշտության մասին, խոսել է պատվաստումներից հետո կողմնակի ազդեցությունների և հնարավոր մահերի մասին:
«Ասում են, որ պատվաստվել է 200 միլիոն մարդ, և նրանցից մոտ 200-ը զգացել են տկարություն, և նույնիսկ արձանագրվել են մահվան դեպքեր։ Այսօր ես մտածեցի, որ եթե 200 միլիոն մարդ սովորական ջուր խմի, նրանց մեջ կլինեն մարդիկ, որոնք իրենց վատ կզգան, և մարդիկ, որոնք կմեռնեն, որովհետև, բարեբախտաբար, մարդիկ մահանում են … Ցավոք, կներեք, ցավոք, մարդիկ մահանում են», – ասել է Փաշինյանը:
Նա կոչ է արել չտրվել պատվաստումների դեմ հնչող կոչերին։ Փաշինյանը պետական պաշտոնյաներին հորդորել է պատվաստվել կորոնավիրուսի դեմ և այդ մասին պատմել հանրությանը:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ու կառավարության անդամները պատվաստվել են կորոնավիրուսի դեմ: