Ռուսաստանի Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկ քաղաքի ոստիկանական բաժանմունքից փախել է շորթման համար կալանավորված Աշոտ Մովսիսյանը։ Նրան սպառնում էր արտաքսում երկրից։
Ըստ Baza Telegram ալիքի՝ Մովսիսյանին օգնության է հասել նրա ընկերը՝ ոստիկանական համազգեստ հագած մի տղամարդ:
«Անհայտ անձը ներկայացել է որպես Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ վարչության օպերատիվ աշխատակից և ասել , որ օպերատիվ գործողություններ կատարելու համար պետք է տեղափոխի ձերբակալվածին: Ըստ բաժանմունքի աշխատակցուհու, տղամարդը «խիստ մորուքավոր է եղել և համառ», թեև ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել: Արդյունքում՝ Մովսիսյանին հանձնել են անծանոթին»,- հաղորդում է տելեգրամ ալիքը:
Փախուստի մասին ոստիկանությունը իմացել է միայն մի քանի ժամ անց: Սակայն փախստականները չեն կարողացել հեռու գնալ, և շուտով նրանց բերման են ենթարկել:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Կրասնոդարում առգրավել են Հայաստանից բերված 40 տոննա ծխախոտ: