Հայոց ցեղասպանության ճանաչում. Էրդողանը փորձում է զանգահարել Բայդենին – Rusarminfo
Tuesday , June 22 2021
amru
Home / Լրահոս / Հայոց ցեղասպանության ճանաչում. Էրդողանը փորձում է զանգահարել Բայդենին

Հայոց ցեղասպանության ճանաչում. Էրդողանը փորձում է զանգահարել Բայդենին

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջև կարող է տեղի ունենալ առաջին հեռախոսային շփումը 2021 թվականի հունվարին տեղի ունեցած ԱՄՆ նախագահի երդմնակալությունից հետո:

Թուրքական «Anka Haber Ajansı» լրատվական գործակալության փոխանցմամբ՝ դիվանագետներն այժմ աշխատում են ապրիլի 23-ին երկու երկրների առաջնորդների միջև հեռախոսազրույց կազմակերպելու ուղղությամբ։

Խոսակցությունը պետք է տեղի ունենա 1915 թվականի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվանից մեկ օր առաջ։

Ինչպես պնդում են ամերիկյան լրատվամիջոցները, ապրիլի 24-ին Ջո Բայդենը մտադիր է ճանաչել Հայոց ցեղասպանության փաստը։

Նշվում է նաև, որ ԱՄՆ նախագահը դեռևս իր համաձայնությունը չի տվել Էրդողանի հետ խոսելու համար:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ CNN հեռուստաընկերությունը ներառել է Ջո Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչման թեման ներառել է թեժ հնգյակում:

Leave a Reply

Կարդացեք նաև

Ես սիրահարվեցի Հռոմին.Մխիթարյանը երկարաձգել է Ռոմայի հետ պայմանագիրը

«Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու …