Քնած հայ զինվորի լուսանկարը հանգիստ չի տվել World Press Photo մրցույթի ժյուրիի անդամին – Rusarminfo
Friday , June 18 2021
amru
Home / Աֆիշա / Քնած հայ զինվորի լուսանկարը հանգիստ չի տվել World Press Photo մրցույթի ժյուրիի անդամին

Քնած հայ զինվորի լուսանկարը հանգիստ չի տվել World Press Photo մրցույթի ժյուրիի անդամին

Ֆոտոլրագրության World Press Photo միջազգային մրցույթը տեղեկացնում է, որ «Ժամանակակից խնդիրները մեկ լուսանկարում» անվանակարգում հայ լուսանկարիչ Վաղինակ Ղազարյանի «Քնած զինվորը» լուսանկարն արժանացել է 3-րդ մրցանակի:

Ֆոտոմրցույթի ժյուրիի անդամ, National Geographic-ի լուսանկարչության գծով փոխտնօրեն Քեթի Մորան պատմել է, որ այդ լուսանկարն իրեն հանգիստ չի տվել առաջին իսկ օրվանից:

«Արցախից շատ ուժեղ աշխատանքներ ենք ունեցել, բայց դրանք հիմնականում կենտրոնացած են եղել վշտի, կորուստների ու հակամարտությունների վրա։ Սա միակ լուսանկարն է, որ պարզ տեսարանը ներկայացնում խորապես հուզիչ ու գեղեցիկ: Մարդկային առումով դա հակամարտության հետևանքների վերաբերյալ այլ տեսակետ էր»,- ասել է Քեթի Մորան։

 

Լուսանկարն արվել է արցախյան պատերազմի ժամանակ, Հայաստանի Սյունիքի մարզի հյուսիս-արևելյան մասում, 2020 թվականի հոկտեմբերի 31-ին։
Ֆոտոմրցույթի «Գլխավոր նորություններ/պատմություններ» անվանակարգում էլ հաղթել է «ՌԻԱ Նովոստի»-ի հատուկ ֆոտոթղթակից Վալերի Մելնիկովի «Կորուսյալ դրախտը» շարքը արցախյան պատերազմի մասին:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ռուս տիեզերագնաց Սերգեյ Ռյազանսկին տիեզերքից հրապարակել է Հայաստանի մարգարիտի՝ Սևանա լճի լուսանկարը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Շերը նշում է տարեդարձը. Յունիվերսալը ֆիլմ է նկարում աշխարհահռչակ հայուհուն

Հայկական ծագմամբ ամերիկացի երգչուհի Շերը(Շերլին Սարգսյան) նշել է ծննդյան 75-րդ ամյակը: Ծննդյան օրը Շերն իր …