Ալիևին խստորեն քննադատել են հայերին նվաստացնելու փորձի համար – Rusarminfo
Tuesday , June 22 2021
amru
Home / Լրահոս / Ալիևին խստորեն քննադատել են հայերին նվաստացնելու փորձի համար

Ալիևին խստորեն քննադատել են հայերին նվաստացնելու փորձի համար

Միջազգային հանրությունը քննադատել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին Բաքվում «ռազմարի պուրակի» բացման ժամանակ հայերին որպես «նախամարդ» ներկայացնելու փորձի համար:

France 24-ի, The Guardian-ի, BuzzFeed-ի, The Times-ի, Bloomberg-ի լրագրողներն այս համատեքստում Ալիևին համեմատել են Սադամ Հուսեինի հետ ։

«Սադամ Հուսեյնն օգտագործել է իրանցի զինվորականների սաղավարտները որպես զարդ՝ իր հաղթանակը խորհրդանշող` խաչասերված սրերով մեծ հուշարձանի համար»,:- հայտարարել Է ամերիկացի դիվանագետ Ալբերտո Միգել Ֆերնանդեսը։

 

Ամերիկացի լրագրող Լինդսի Սնելը զարմացած չէ, որ ադրբեջանցի զինվորականներն իրենց վայրագությունները ֆիքսել են տեսախցիկով ։

«Զարմանալի չէ, որ այդքան շատ ադրբեջանցի զինվորներ գրանցել են իրենց դաշան ռազմական հանցագործությունները ։ Այդ կարգի անբարոյականությունը խրախուսվում է պետական մակարդակով»,- գրել է Սնելը Twitter-ի իր էջում ։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ապրիլի 12-ին նույնպես անդրադարձել է Ադրբեջանում թշնամանքի պետական մակարդակով խրախուսման խնդրին: Օմբուդսմենը նշել է, որ Բաքվի, այսպես կոչված «պուրակը» ցեղասպանության և հայատյացության ադրբեջանական քաղաքականության ապացույցն է:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ ապրիլի 8-ին Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը քննարկել են Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակը:

Leave a Reply

Կարդացեք նաև

Ես սիրահարվեցի Հռոմին.Մխիթարյանը երկարաձգել է Ռոմայի հետ պայմանագիրը

«Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու …