Thursday , April 18 2024
amru
Home / Լրահոս / Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պուտինը խոսել է Ալիևի հետ

Փաշինյանի հետ հանդիպումից հետո Պուտինը խոսել է Ալիևի հետ

Կրեմլի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահների միջեւ: Վլադիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրադրությունը, իրավիճակի հետագա կայունացումը ՝ համաձայն Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների 2020 թվականի նոյեմբերի 9-ի եւ 2021 թվականի հունվարի 11-ի հայտարարությունների:

«Առարկայորեն քննարկվել են տարածաշրջանի խաղաղության, անվտանգության եւ սոցիալ-տնտեսական զարգացման ապահովման հարցերը, ինչպես նաեւ տրանսպորտային հաղորդակցությունների վերականգնման աշխատանքների ընթացքը», – ասված է Կրեմլի հաղորդագրության մեջ:

Նշվում է, որ քննարկման ժամանակ հաշվի են առնվել ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած ռուս – հայկական բարձր մակարդակի բանակցությունների արդյունքները:

Ավելի վաղ РУСАРМИНФО հայտնել էր, որ Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում քննարկել են Հայաստանի համար հրատապ հարցեր:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …