Բուլղարիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը – Rusarminfo
Tuesday , June 22 2021
amru
Home / Աֆիշա / Բուլղարիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Բուլղարիայում կտեղադրվի Շառլ Ազնավուրի արձանը

Բուլղարիայի Վառնա քաղաքի կենտրոնում 2022 թվականի մայիսի 22-ին կտեղադրվի ֆրանսահայ մեծանուն շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանը:

Հուշարձանը կտեղադրվի Համահայկական Բարեգործական Միության և «Ազնավուր» հիմնադրամի նախաձեռնությամբ:

Հայաստանից եւ Ֆրանսիայից հետո Բուլղարիան կդառնա երրորդ երկիրը, որտեղ տեղադրված կլինի Շառլ Ազնավուրի արձանը։ Հուշարձանի տեղադրման համար ընտրվել է Վառնան, քանի որ այն համարվում է մշակույթի միջազգային կենտրոն, ուր այցելում են մարդիկ ամբողջ աշխարհից:

Նախաձեռնությունը հավանության է արժանացել Հայ առաքելական եկեղեցու Բուլղարիայի և Ռումինիայի թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոսի կողմից:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը դիմել է Հանրային խորհրդին, խնդրելով քննարկել և կարծիք հայտնել Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը Շառլ Ազնավուրի անունով վերանվանելու առաջարկի վերաբերյալ:

Leave a Reply

Կարդացեք նաև

Ես սիրահարվեցի Հռոմին.Մխիթարյանը երկարաձգել է Ռոմայի հետ պայմանագիրը

«Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու …