Զինվորական ծառայությունից խուսափողները կարող են վերադառնալ Հայաստան – Rusarminfo
Tuesday , June 22 2021
amru
Home / Լրահոս / Զինվորական ծառայությունից խուսափողները կարող են վերադառնալ Հայաստան

Զինվորական ծառայությունից խուսափողները կարող են վերադառնալ Հայաստան

Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել մինչեւ 2020 թվականի սեպտեմբերի 26-ը պարտադիր զինվորական ծառայությունից եւ վարժական զորահավաքներից խուսափած անձանց համաներում հայտարարելու մասին օրինագծին:

Գործադիրն առաջարկել է համաներում հայտարարել մինչև 2020 թվականի սեպտեմբերի 26-ը ներառյալ 27 տարին լրացած անձանց և 35 տարին լրացած պահեստազորի սպաների նկատմամբ:

« Այս որոշումը մենք կայացրել ենք նաև հետևյալ նկատառումով՝ մեր բանակը, զինված ուժերը հիմա թևակոխում են խորը և բովանդակային բարեփոխումների փուլ։ Եվ ըստ էության սա մեզ բոլորիս համար հնարավորություն է ինչ-որ մի կետ ֆիքսել և այդ կետից գնալ առաջ»,- կառավարության նիստում ասել է վարչապետ Փաշինյանը:

Օրենսդրական այս փոփոխությունը չի տարածվի այն քաղաքացիների վրա, որոնք դատապարտվել եւ մեղադրվում են այլ հոդվածներով, իսկ ովքեր գտնվում են հետախուզման մեջ, կարող են համաներման ենթարկվել, եթե մինչեւ այս տարվա դեկտեմբերի 31-ը ինքնակամ ներկայանան:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի կառավարությունը 2,1 մլրդ դրամի (մոտ 4,4 մլն դոլար) լրացուցիչ միջոցներ է հատկացրել զինվորների մարտական հերթապահության պայմանների բարելավման համար:

Leave a Reply

Կարդացեք նաև

Ես սիրահարվեցի Հռոմին.Մխիթարյանը երկարաձգել է Ռոմայի հետ պայմանագիրը

«Ռոմա» իտալական ֆուտբոլային ակումբը հայտարարել է Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ պայմանագիրը երկարաձգելու …