Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակը հաղորդում է, որ Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձը կրկին հետաձգվում է։
Ապրիլի 8-ի երեկոյան Երևանում հայտարարվել էր, որ ռուս խաղաղապահ զորախմբի հրամանատար գեներալ Մուրադովի ուղեկցությամբ Բաքվից մի խումբ հայ ռազմագերիներ են տեղափոխվելու Երևան։ Երկու ժամ սպասելուց հետո գերիների ծնողները տեղեկացել էին, որ ռուսական օդանավը Երևան է վերադարձել դատարկ։
«Բանակցությունները ռուսական կողմի միջնորդությամբ շարունակվում են, եւ հույս ունենք, որ ադրբեջանական կողմը ի վերջո կհարգի ստորագրված հայտարարությունը ու կյանքի կկոչի հումանիտար պայմանավորվածությունը»,- ասվում է փոխվարչապետի գրասենյակի հաղորդագրությունում։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ տեղեկացրել էր, որ Փաշինյանի հետ բանակցելուց հետո, Պուտինը հեռախոսազրույց էր ունեցել Ալիևի հետ։