iuorao.ru
kidstravel2.com
theisabellatrust.org
vmayakovsky.ru
пинап
казино олимп
aviator
pinco
verde casino
пинко казино
олимп казино
покердом
султан казино
pinco casino
Thursday , March 5 2026
amru
Home / Լրահոս / Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում քննարկել են Հայաստանի համար հրատապ մի շարք հարցեր

Պուտինն ու Փաշինյանը Մոսկվայում քննարկել են Հայաստանի համար հրատապ մի շարք հարցեր

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ապրիլի 7-ին Մոսկվայում կայացած հանդիպմանը քննարկել են երկկողմ հարաբերություններին վերաբերող մի շարք հարցեր, այդ թվում` Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների վերադարձի խնդիրը, ռուս խաղաղապահների գործունեությանը վերաբերող կազմակերպչական հարցեր և կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութի ձեռք բերման հարցը:

«Ինչպես մենք բազմիցս քննարկել ենք, նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, բոլոր պատանդները, ռազմագերիները եւ այլ պահվող անձինք պետք է վերադարձվեն հայրենիք ։ Ցավոք, մինչ օրս մենք ունենք Ադրբեջանում պահվող գերիներ», – ասել է Փաշինյանը ։

Հայաստանի վարչապետն իր խոսքում ընդգծել է Լեռնային Ղարաբաղում ռուս խաղաղապահների կարեւոր դերը:

Վլադիմիր Պուտինն իր հերթին նշել է, որ Ռուսաստանի եւ Հայաստանի միջեւ ապրանքաշրջանառության ծավալները կարող են արագ վերականգնվել մոտ ժամանակում:

«Վստահ եմ, որ մենք ամենամոտ ժամանակներս կարող ենք ոչ միայն վերականգնել այդ ծավալը, այլեւ առաջ շարժվել», -ասել է Պուտինը:

Երկու երկրների ղեկավարների հանդիպման ժամանակ քննարկվել է նաև տրանսպորտային երթուղիների վերականգնման հարցը, ինչը, Պուտինի կարծիքով, Հայաստանին զարգացման նոր հնարավորություններ կտա ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը Մոսկվա կատարած այցի ժամանակ զրուցել է Վլադիմիր Պուտինի հետ առցանց ձեւաչափով:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …

humanics-es.com
insccu.com
investvostok.ru
pin up casino
1вин
online casino not covered by gamstop