Friday , April 26 2024
amru
Home / Լրահոս / Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը

Ադրբեջանցիները քանդել են Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու գմբեթը

Համացանցում նոր լուսանկար է հայտնվել Շուշից, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 44-օրյա պատերազմի հետևանքով:

 

Լուսանկարում պատկերված է Ղազանչեցոց եկեղեցին` առանց գմբեթի:

 

Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայության մամուլի քարտուղար Հունան Թադևոսյանը գրել է, որ ադրբեջանցիները Շուշիի եկեղեցու գմբեթը հանել են մայիսի 9-ի Եռատոնի նախօրեին, երբ Արցախում նշում են Հայրենական Մեծ պատերազմում տարած հաղթանակը, Արցախի Պաշտպանության բանակի կազմավորումը և Շուշիի ազատագրումը (առաջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ):

 

Թադևոսյանի ֆեյսբուքյան գրառման ներքո օգտատերերից մեկը տեղադրել է եկեղեցու լուսանկարը՝ առանց գմբեթի:

 

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Շուշիի Ղազանչեցոց եկեղեցու դարպասներից անհետացել են հրեշտակների արձանները:

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …