Ռուս սպաները երգ են նվիրել Հայաստանին. Ցավդ տանեմ, հայրենի երկիր Տեսանյութ — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Ռուս սպաները երգ են նվիրել Հայաստանին. Ցավդ տանեմ, հայրենի երկիր Տեսանյութ

Ռուս սպաները երգ են նվիրել Հայաստանին. Ցավդ տանեմ, հայրենի երկիր Տեսանյութ

Գյումրիի 102-րդ ռուսական ռազմաբազայի սպաները երգ են նվիրել ռուս-հայկական բարեկամությանը և Ռուսաստանի ու Հայաստանի դարավոր միությանը:

«Մենք պաշտպանում ենք խաղաղությունդ ու քունդ, ցավտ տանեմ, հայրենի երկիր: Ասում եմ ես՝ բարև ձեզ, Մեղրի, Գյումրի՝ հատված դրախտի»,- երգում են ռուս սպաները:

Կոմպոզիցիայի կրկներգում ասվում է, որ հայ և ռուս զինվորները ամենաուժեղն են աշխարհում ու միասին սահմաններն են պաշտպանում։

«Դարավոր բարեկամության կենացը՝ մի գավաթ հայկական գինով, հինավուց սուրբ հողի կենացը, երիցս կեցցե: Մենք միասին պահում ենք սահմանները՝ հայն ու ռուսը, ինչպես եղբայր»,- ասվում է երգում:

Երգի հեղինակը «ԽՍՀՄ» խումբն է, այն գրվել է 102-րդ բազայում կայացած համերգի շրջանակներում:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Louna ռուսական ռոք խումբը ներկայացրել է Հայոց ցեղասպանությանը նվիրված «Մի մոռացիր» երգի տեսահոլովակը:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Վրաստանը թույլ չի տվել հայ զինվորների պաշտպանության համար նախատեսված ապրանքների տեղափոխումը

Ռուսաստանից Հայաստան ուղարկված շուրջ 4000 զրահաբաճկոնները, ռուս-վրացական սահմանին մի քանի օր մնալուց հետո , Վերին …