Ռոստովում կտեղադրվի մարշալ Բաղրամյանի կիսանդրին — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Ռոստովում կտեղադրվի մարշալ Բաղրամյանի կիսանդրին

Ռոստովում կտեղադրվի մարշալ Բաղրամյանի կիսանդրին

Դոնի Ռոստովի «Բարեկամություն» զբոսայգու կենտրոնական պուրակում (Կոմարովի բուլվար) կտեղադրվի Խորհրդային Միության կրկնակի հերոս, մարշալ Հովհաննես Բաղրամյանի կիսանդրին:

Ինչպես հաղորդում է «Դոնի Ռոստովի Պանորամա» ինտերնետ-պորտալը, Բաղրամյանի կիսանդրին կտեղադրվի արտաբյուջետային միջոցների հաշվին:

Նշվում է նաև, որ Թատերական պողոտայում էլ կտեղադրվի խորհրդային հերոս, սպա Ցեզար Կունիկովի հուշարձանը:

Հովհաննես Բաղրամյանը  ծնվել է 1897 թվականի նոյեմբերի 20-ին Արցախի Չարդախլու գյուղում: 1920-ի դեկտեմբերին նա միացել է Կարմիր բանակին՝ որպես հայկական 1-ին գնդի ջոկատի հրամանատար:

Հայրենական մեծ պատերազմի տարիներին նա խոշոր ռազմական գործողություններ է մշակել, ազատագրել է Օրյոլը, Վիտեբսկը, գրավել է Քենիգսբերգը։

1955 թվականին Բաղրամյանին շնորհվել է Խորհրդային Միության մարշալի կոչում, իսկ երկու տարի անց՝ 1977 թվականին, նա դարձել է ԽՍՀՄ կրկնակի հերոս։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Բելառուսի Գորոդոկ քաղաքում բացվել է Խորհրդային Միության մարշալ Հովհաննես Բաղրամյանի բրոնզե կիսանդրին:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Քըլըչը հրաժարվեց Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելուց

Ադրբեջանում Թուրքիայի նախկին դեսպան Հուլուսի Քըլըչը հայտարարել է, որ իր խոսքերը Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու …