Փախուստ Շոուշենկից՝ հայկական ձևով․ ռուսաստանցի իրավապահները զարմացած են — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Փախուստ Շոուշենկից՝ հայկական ձևով․ ռուսաստանցի իրավապահները զարմացած են

Փախուստ Շոուշենկից՝ հայկական ձևով․ ռուսաստանցի իրավապահները զարմացած են

Ռուսաստանի Ռոստովի մարզի Կամենսկ-Շախտինսկ քաղաքի ոստիկանական բաժանմունքից փախել է շորթման համար կալանավորված Աշոտ Մովսիսյանը։ Նրան սպառնում էր արտաքսում երկրից։

Ըստ Baza Telegram ալիքի՝ Մովսիսյանին օգնության է հասել նրա ընկերը՝ ոստիկանական համազգեստ հագած մի տղամարդ:

«Անհայտ անձը ներկայացել է որպես Կրասնոդարի երկրամասի ՆԳՆ վարչության օպերատիվ աշխատակից և ասել , որ օպերատիվ գործողություններ կատարելու համար պետք է տեղափոխի ձերբակալվածին: Ըստ բաժանմունքի աշխատակցուհու, տղամարդը «խիստ մորուքավոր է եղել և համառ», թեև ոչ մի փաստաթուղթ չի ներկայացրել: Արդյունքում՝ Մովսիսյանին հանձնել են անծանոթին»,- հաղորդում է տելեգրամ ալիքը:

Փախուստի մասին ոստիկանությունը իմացել է միայն մի քանի ժամ անց: Սակայն փախստականները չեն կարողացել հեռու գնալ, և շուտով նրանց բերման են ենթարկել:

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Կրասնոդարում առգրավել են Հայաստանից բերված 40 տոննա ծխախոտ:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Թուրքիան հյուպատոսություն է բացում Շուշիում և սպառնում Հայաստանին «ադրբեջանական պատասխանով»

Թուրքիան պատրաստվում է հյուպատոսություն բացել Շուշիում, որը Ադրբեջանի վերահսկողության տակ է անցել 2020-ի 44-օրյա պատերազմից …