Մոսկվան քննարկում է Բաքվի նամակը` Արցախում Իսկանդերների կիրառման մասին — Rusarminfo
Ուրբաթ , 14 Մայիսի 2021
hyru
Home / Լրահոս / Մոսկվան քննարկում է Բաքվի նամակը` Արցախում Իսկանդերների կիրառման մասին

Մոսկվան քննարկում է Բաքվի նամակը` Արցախում Իսկանդերների կիրառման մասին

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Արցախում «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրների կիրառման մասին Ալիևի հայտարարությունը:

Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք այդ թեման քննարկել են Պուտինն ու Ալիևը, ինչպես հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:

«Զինվորականների գծով սերտ երկխոսություն է ընթանում, քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»,- հայտնել Է Կրեմլի ներկայացուցիչը:

Այսօր «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում Ալիևը հայտարարել էր, որ քննարկել է Լեռնային Ղարաբաղում (հայկական անվանումը ՝ Արցախ) Իսկանդերների կիրառման հարցը Պուտինի հետ և այդ առիթով պաշտոնական նամակ է հղել Մոսկվա:

Մինչ այդ Մոսկվան հերքել էր Արցախում 44-օրյա պատերազմում «Իսկանդեր» հրթիռների օգտագործումը ։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Փաշինյանը հայտարարել Է Ռուսաստանից զենք մատակարարելու Հայաստանի շահագրգռվածության մասին:

Թողնել պատասխան

Կարդացեք նաև

Վրաստանը թույլ չի տվել հայ զինվորների պաշտպանության համար նախատեսված ապրանքների տեղափոխումը

Ռուսաստանից Հայաստան ուղարկված շուրջ 4000 զրահաբաճկոնները, ռուս-վրացական սահմանին մի քանի օր մնալուց հետո , Վերին …