Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Արցախում «Իսկանդեր-Մ» հրթիռային համալիրների կիրառման մասին Ալիևի հայտարարությունը:
Պեսկովը պատասխանել է այն հարցին, թե արդյո՞ք այդ թեման քննարկել են Պուտինն ու Ալիևը, ինչպես հայտարարել էր Ադրբեջանի նախագահը:
«Զինվորականների գծով սերտ երկխոսություն է ընթանում, քննարկվում են բոլոր համապատասխան հարցերը»,- հայտնել Է Կրեմլի ներկայացուցիչը:
Այսօր «Նոր հայացք Հարավային Կովկասին. հետկոնֆլիկտային զարգացում և համագործակցություն» խորհրդաժողովում Ալիևը հայտարարել էր, որ քննարկել է Լեռնային Ղարաբաղում (հայկական անվանումը ՝ Արցախ) Իսկանդերների կիրառման հարցը Պուտինի հետ և այդ առիթով պաշտոնական նամակ է հղել Մոսկվա:
Մինչ այդ Մոսկվան հերքել էր Արցախում 44-օրյա պատերազմում «Իսկանդեր» հրթիռների օգտագործումը ։
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Փաշինյանը հայտարարել Է Ռուսաստանից զենք մատակարարելու Հայաստանի շահագրգռվածության մասին: