Միացյալ Նահանգներում Թուրքիայի դեսպան Հասան Մուրատ Մերկանը ապրիլի 7-ին հայտարարել է, որ ամերիկյան հասարակության եւ ԶԼՄ-ների կողմից ամեն տարի բարձրացվող Հայոց Ցեղասպանության հարցը եւս մեկ խնդիր է, որը վնաս է հասցնում Թուրքիայի եւ ԱՄՆ-ի հարաբերություններին:
Մերկանը հնչեցրել Է Թուրքիայի դիրքորոշումը 1915 թվականի Հայոց Ցեղասպանության վերաբերյալ, այն է՝ Արեւելյան Անատոլիայում հայերի զանգվածային սպանությունները տեղի են ունեցել այն բանից հետո, երբ նրանցից ոմանք անցել են ռուսների կողմը եւ ապստամբել օսմանյան զորքերի դեմ, իսկ դրան հաջորդած հայերի վերաբնակեցումը բազմաթիվ զոհերի Է հանգեցրել:
Թուրքական Anadolu լրատվական գործակալությանը տված հարցազրույցում Մերկանը հայտարարել է, որ Թուրքիան առարկում է, որ 1915 թվականի իրադարձությունները ցեղասպանություն կոչվեն, առաջարկելով դրանք բնութագրել որպես ողբերգություն, որտեղ երկու կողմերն էլ կորուստներ են կրել։ Նա ասել է նաեւ, որ թուրքական կողմը պատրաստ է ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները, որ թույլ չտա ԱՄՆ ներկայիս նախագահ Ջո Բայդենի կողմից Հայոց Ցեղասպանություն եզրույթի օգտագործումը:
Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել էր, որ Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումից հետո ԱՄՆ-ի դեսպանին կանչել են Թուրքիայի արտգործնախարարություն։