Լրահոս – Page 47 – Rusarminfo
Monday , July 6 2026
amru
Home / Լրահոս (page 47)

Լրահոս

Վարչապետներ Փաշինյանը և Շիմոնիտեն ներկա են գտնվել Հայաստանի անկախությանը նվիրված համերգին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Լիտվայի վարչապետ Ինգրիդա Շիմոնիտեն Կաունասում ներկա են գտնվել Հայաստանի անկախության և երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30 ամյակին նվիրված համերգին: Վարչապետի մամուլի ծառայության փոխանցմամբ` համերգի ժամանակ ելույթ է ունեցել Կաունասի ֆիլհարմոնիկ նվագախումբը: Նիկոլ Փաշինյանի պաշտոնական այցը Լիտվայի Հանրապետություն ավարտվել է: Ավելի Վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈՆ հայտնել …

կարդալ »

Champions Chess Tour-ի եզրափակիչում Արոնյանը հաղթել է Մամեդյարովին

Լևոն Արոնյանը Champions Chess Tour-ի վերջին տուրում հաղթանակ է տարել ադրբեջանցի շախմատիստ Շաքրիյար Մամեդյարովի նկատմամբ: Արոնյանը հաղթել է մրցակցին առաջին երկու պարտիաներում, իսկ երրորդը ոչ-ոքի է խաղացել։ Ավելի վաղ հայ շախմատիստը հաղթել էր աշխարհի չեմպիոն, նորվեգացի Մագնուս Կարլսենին: Հոկտեմբերի 4-ին ավարտված մրցաշարի արդյունքներով Արոնյանը 24 միավորով զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը: …

կարդալ »

Ֆեյսբուքը հայտնել է գլոբալ անջատման պատճառների մասին

Ֆեյբուքի ինժեներների խումբը հայտնել է, որ սոցիալական կայքի խափանումը տեղի է ունեցել հաղորդիչների կազմավորման փոփոխությունների պատճառով: «ՌԻԱ Նովոստիի» փոխանցմամբ՝ հաղորդիչների կազմավորման փոփոխությունները, որոնք պատասխանատու են ցանցի աշխատանքները կարգավորելու համար, հանգեցրել են որոշակի խնդիրների, ինչի հետևանքով կապը խափանվել է: «Այս խափանումն ազդել է տվյալնների կենտրոնի միացման եղանակի վրա՝ պատճառ դառնալով մեր …

կարդալ »

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի նորեկը չի մասնակցել մարզմանը

Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականն առաջին մարզումն է անցկացրել Ֆրանկֆուրտում: Հավաքական հրավիրված բոլոր ֆուտբոլիստները, բացի Լուկաս Սելարայանից, արդեն հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի տրամադրության տակ են: Սելարայանը Ֆրանկֆուրտ կժամանի այսօր և կմասնակցի հավաքականի երկրորդ մարզմանը: Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլում, Հայաստանի ազգային թիմը J խմբում հոկտեմբերի 8-ին Ռեյկյավիկում կմրցի Իսլանդիայի …

կարդալ »

Բաքուն հայտարարում է, թե Հայաստանից հնչող դրական ազդակները հույս են ներշնչում

Ադրբեջանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Լեյլա Աբդուլաևան հայտարարել է, որ վերջին օրերին Հայաստանից ստացվող դրական ազդակները Ադրբեջանի հետ սահմանազատման հարցում հույս են ներշնչում, որ գործընթացը կզարգանա կառուցողական ուղղությամբ: «Ադրբեջանը կողմ է բոլոր պետությունների հետ հարաբերությունների կառուցմանը միջազգայնորեն ճանաչված սահմանների հիման վրա, ինչը մեր երկրի անփոփոխ դիրքորոշումն է», – մեջբերում է Haqin.az-ը …

կարդալ »

Իրանը Հայաստանի համար եղել է կյանքի ճանապարհ, Հայաստանը երբեք չի գնա Իրանի դեմ դավադրությունների . Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Լիտվայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայ-իրանական հարաբերություններին: Նա հերքել է իրանական մամուլում հայտնվող տեղեկությունները, թե իբր Հայաստանը ներգրավված է Իրանի դեմ դավադրություններում: «Իրանի մեր գործընկերները, վստահ եմ, գիտեն, որ ՀՀ-ն երբեք ներքաշված չի եղել և երբեք չի ներքաշվի դավադրության մեջ՝ ընդդեմ Իրանի, որովհետև …

կարդալ »

Հայկական մոլորության եվ շվեդական պրագմատիզմի պատերազմը

Մի շրջան մոտ էր համոզմունքը, որ կովիդը պարտվում է, բայց ոչ՝ պարտվում ենք էլի մենք, պարտվում են անգամ կովիդից փրկվածները, որովհետև այդ չարիքն արդեն մեր ենթագիտակցության մեջ է, որտեղից ոչ թե հեռանում, այլ հակառակը՝ նվաճում է մնացյալը, այն ամենը, ինչը մեր ներսում դեռ անտեր է ու անխնամ: Հիմա հենց դա …

կարդալ »

Հայաստան և Ադրբեջան. Պատերազմից մեկ տարի անց բացահայտվեց քաղաքակրթությունների տարբերությունը

Ինչ է ստացվում պատերազմից արդեն մեկ տարի անց. Բաքուն նահատակ ծաղրող ռազմավարի, մենք՝ կյանքի ու կենաց ծառի պուրակ, Բաքուն մահաբեր, մենք՝ Մաշտոց ու խաղաղություն լուսավորող դրոններ: Ուր է, ի վերջո, այս ճչացող տարբերությունը բացատրող քահանան կամ դատավորը: Չբերեք Էլզաս-Լոթարինգիայի համար ֆրանս-գերմանական անվերջանալի պատերազմի օրինակը: Այդ երկրները քաղաքակրթական նույն խմորից են …

կարդալ »

Երկու ժողովուրդների մարշալ. Մոսկվայում բացվեց Բաղրամյանի հուշարձանը Տեսանյութ  

Սեպտեմբերի 21 -ին՝ Հայաստանի Հանրապետության Անկախության 30-ամյակի տոնակատարության օրը Մոսկվաի մարշալ Բաղրամյանի անվան թիվ 1222 դպրոցի տարացքում բացվեց մարշալ Բաղրամյանի հուշարձանը: Միջոցառման սկզբում հնչեցին Հայաստանի եւ Ռուսաստանի օրհներգերը, դուրս բերվեցին երկու երկրների դրոշները: Հուշարձանը բացեցին Ռուսաստանում Հայաստանի դեսպան Վարդան Տողանյանը, մարշալի թոռը `Իվան Բաղրամյանը, քանդակագործ Աշոտ Թադևոսյանը: Ռուսարմինֆոի-ի թղթակցի հետ …

կարդալ »

Անկախության օրը հիշեք Հայաստանը բորենիներից պաշտպանած հերոսներին

Շատ ափսոս, որ անկախության օրվա շուրջ դիսկուրսը պետականության հանդեպ պարտքը թողած դարձավ հերթական մատուցումը Հայաստանը մերժողների զոհասեղանին, և հիմա նրանք անվճար հրճվում են մեր փնթի ու գծուծ մտավարժանքների տեսարանով, շատ նման այն տեսարանին, որտեղ մեկը աղոթում է եկեղեցում իր երկրի խաղաղությունն ամրապնդող հույսով, մյուսը ճիշտ այդ պահին խաչակնքելով նրա գրպանն …

կարդալ »