Իրանը փակել է իր օդային տարածքը ադրբեջանական օդուժի համար, որը ռազմական մատակարարումներ է իրականացնում Նախիջևան: Haqqin.az-ի փոխանցմամբ՝ Իրանի կառավարությունը որոշման մասին ադրբեջանական կողմին հայտնել է պաշտոնական ռազմական ուղիներով: «Բաքուն պաշտոնական Թեհրանի այս որոշումը համարում է հերթական դավաճանությունն ընդդեմ Ադրբեջանի, որն ընդունվել է Հայաստանի կառավարության դրդմամբ»,- գրում է պարբերականը: Հաղորդագրության մեջ …
կարդալ »Հայաստանում տեղացել է առաջին ձյունը Տեսանյութ
Հոկտեմբերի 5–ին Հայաստանի մի շարք լեռնային շրջաններում տեղացել է առաջին ձյունը: Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի, Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում դիտվել են առատ տեղումներ ձյան տեսքով: Կենտրոնի փոխտնօրեն Գագիկ Սուրենյանը ֆեսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել Ճամբարակից: Նշվում է, որ արկտիկական ցուրտ հոսքերի ներթափանցումը հանրապետության տարածք շարունակվում է: Հոկտեմբերի 6-ին …
կարդալ »Քոչարյանը հայտարարել է, որ Հայաստանը բանակցությունների «սեղանին է». Շարունակվում է նախկին նախագահի դատավարությունը Տեսանյութ
Երեքշաբթի օրը Երևանում շարունակվել է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանի գործով դատավարությունը: Ըստ գործի նյութերի ՝ ՀՀ նախկին նախագահը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու , իսկ նախկին փոխվարչապետ Գևորգյանը՝ փողերի լվացման մեջ: Գևորգյանի պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդություն է ներկայացրել՝ ճանաչելու իր պաշտպանյալի …
կարդալ »Ալիևը դեմ է ծովից ծով Հայաստանին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրապարակային հանդիպման ժամանակ հայտարարել է, թե Հայաստանը պետք է դադարեցնի տարածքային պահանջներ ներկայացնել Ադրբեջանին և Թուրքիային: «Նրանք պետք է հրաժարվեն առասպելաբանությունից: Նրանք պետք է հրաժարվեն «Մեծ Հայաստանի» երազանքից: Նրանք պետք է հրաժարվեն առասպելական ծովից ծով Հայաստան ունենալու պատրանքից: Նրանք պետք է և կհրաժարվեն Ադրբեջանի ու Թուրքիայի …
կարդալ »Խաչատուրյանցը նշանակվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ղեկավարի պաշտոնակատար
Ռուսաստանի ֆուտբոլի միության մրցավարական կոմիտեի ղեկավար Աշոտ Խաչատրյանցը նշանակվել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար: «53-ամյա մասնագետն առայժմ կզբաղեցնի երկու պաշտոն»,- հայտնում է «Սպորտ-Էքսպրես» թերթը: Երեքշաբթի օրը Սերգեյ Պրյադկինը հրաժարական է տվել Ռուսաստանի Պրեմիեր լիգայի ղեկավարի պաշտոնից: 60-ամյա Պրյադկինը կառույցը ղեկավարում էր 2007 թվականի նոյեմբերի 14 –ից, իսկ հունվարի …
կարդալ »ՀՀ նախագահը վերջին 30 տարում առաջին անգամ պետական այցով կմեկնի Իտալիա
Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլայի հրավերով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը տիկնոջ՝ Նունե Սարգսյանի հետ հոկտեմբերի 5 -ին պետական այցով կմեկնի Իտալիա: Հայաստանի նախագահի աշխատակազմի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ սա վերջին 30 տարում Հայաստանի նախագահի առաջին պետական այցն է Իտալիա: Կվիրինալե պալատում՝ Իտալիայի Հանրապետության նախագահի նստավայրում, նախատեսված է Սարգսյանի և Մատարելլայի առանձնազրույցը, որին …
կարդալ »Երևանում կտեղադրվի հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշարձան
Ռուսաստանի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոն Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին առաջարկել է աջակցել Երևանում հայ և ռուս ժողովուրդների բարեկամության հուշարձան տեղադրելու նախաձեռնությանը: Դաշնության խորհրդի մամլո ծառայության հաղորդմամբ՝ Մատվիենկոն այս միտքն առաջ է քաշել Ալեն Սիմոնյանի հետ հանդիպման ժամանակ: Հուշարձանի տեղադրումը նախատեսվում է իրականացնել երկու երկրների միջև դիվանագիտական …
կարդալ »Իրանը պատրաստ է օգնել Հայաստանին այլընտրանքային ճանապարհ կառուցելու հարցում
Իրանի ճանապարհների և քաղաքաշինության փոխնախարար Հեյրոլլա Խադեմին ասել է, որ Հայաստանն ու Իրանը կապող այլընտրանքային ճանապարհը կօգտագործվի Իրանից Հայաստան բեռնափոխադրումների համար: Խադեմին ժամանել է Հայաստան, որպեսզի ծանոթանա Իրան-Հայաստան այլընտրանքային ճանապարհի կառուցման աշխատանքներին, քանի որ Ադրբեջանը խոչնդոտում է իրանական բեռնատարների տեղափոխումը Գորիս-Կապան ավտոճանապարհով: Այցի կապակցությամբ փոխնախարարը հարցազրույց է տվել Pars Today …
կարդալ »Սարգսյանը պատասխանել է Ալիևին. Բոլորը գիտեն, թե որտեղ էիր դու Արցախյան առաջին պատերազմի ժամանակ
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությանը, որը անտակտ էր արտահայտվել երրորդ նախագահի մասին: Իր ֆեյսբուքյան պաշտոնական էջում երրորդ նախագահը Ալիևին համեմատել է մի պարծենկոտ պատանու հետ, որը ծեծ ունետլուց հետո վազել է օգնության կանչելու հորը և, թաքնվելով նրա հետևում, համարձակ ու պարծենկոտ է դարձել: …
կարդալ »Արցախի նախագահն անդրադարձել է 44-օրյա պատերազմը կանխելու հնարավորություններին
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը երիտասարդների հետ հանդիպմանը խոսել է այն մասին, թե հնարավո՞ր էր արդյոք կանխել 44-օրյա պատերազմը: «Սպասու՞մ էի ես այս պատերազմին: Հնարավո՞ր էր դա կանխել: Կարո՞ղ էինք մենք ինչ -որ բան անել, որպեսզի խուսափենք իրավիճակն այս աղետին հասցնելուց»,- ասել է Հարությունյանը: Արցախի նախագահն ընդգծել է, որ դեռևս …
կարդալ »