Լրահոս – Page 28 – Rusarminfo
Monday , July 6 2026
amru
Home / Լրահոս (page 28)

Լրահոս

Ադրբեջանցիների տեղադրած մաքսակետերը չեն գտնվում Հայաստանի սուվերեն տարածքում․ Փաշինյան

Նոյեմբերի 11-ի ՀՀ կառավարության նիստի մեկնարկից առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է ադրբեջանցիների կողմից Գորիս-Կապան ավտոճանապարհաին մաքսակետեր տեղադրելուն։ «Երեկ Ադրբեջանից ոչ պաշտոնական ծանուցում է ստացվել, որ նոյեմբերի լույս 11-ի գիշերվանից նրանք պատրաստվում են մաքսային և անձնագրային հսկողություն իրականացնել ՀՀ քաղաքացիների և բեռների նկատմամբ։ Ծանուցումը ստանալուց հետո մենք որոշում ենք կայացրել …

կարդալ »

Ադրբեջանցիները Գորիս-Կապան ավտոճանապարհին անցակետ կտեղադրեն. ԱԽՔ

ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Հանրային հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ նոյեմբերի 10-ի լույս 11-ի գիշերը ադրբեջանցիները մաքսակետեր են տեղադրելու Գորիս-Կապան ավտոճանապարհին։ Գրիգորյանը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը Հայաստանին տեղեկացրել է անցակետ տեղադրելու մտադրությունների մասին։ «Մենք կձեռնարկենք պատասխան քայլեր և նույնպես կտեղադրենք մաքսակետեր։ Այս ուղղությամբ աշխատանքներն արդեն սկսվել …

կարդալ »

Ի՞նչ պետք է անի Հայաստանը, եթե նոր փաստաթղթի ստորագրումն անխուսափելի է. Պողոսյան Տեսանյութ

Քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում հայտնել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման սպասվող գործընթացը լուրջ ռիսկեր է պարունակում։ Նրա խոսքով, սովետական ինչ քարտեզներ էլ լինեն գործընթացի հիմքում, դրանցով Արցախը նշվում է որպես Ադրբեջանի մաս։ Պողոսյանը նշել է՝ եթե նոր փաստաթղթի ստորագրումն անխուսափելի է, ապա Հայաստանը պետք է …

կարդալ »

Հայերենը Ադրբեջանում դարձել է «մոդայիկ» լեզու. փորձագետը խոսել է Արցախին վերաբերող ռիսկերի մասին Տեսանյութ

ՌՈւՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը խոսել է Ադրբեջանում հայոց լեզվի ինտենսիվ ուսումնասիրության մասին։ Ըստ Հովհաննիսյանի՝ պատճառները մի քանիսն են․ դա «մոդայիկ» է և ֆինանսավորվում է ներքին ադրբեջանական միջոցներով: Հայոց լեզվի իմացությունը կարող է օգտակար լինել նաև ռազմական գործողությունների ժամանակ։ «Կա նաև շատ վտանգավոր միտում։ Նրանք փորձում են ազդել Արցախի ժողովրդի …

կարդալ »

Երկրպագուները մեծ ոգևորությամբ են դիմավորել Լուկաս ՍԵլարայանին Տեսանյութ

Նոյեմբերի 9-ի գիշերը առաջին անգամ Հայաստան է ժամանել «Կոլամբուս Քրյուի» և Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Լուկաս Սելարայանը։ «Զվարթնոց» օդանավակայնում հավաքված երկրպագուները մեծ ոգևորությամբ և ծափողջույններով են դիմավորել Սելարայանին։ Նրանք ջերմ և շնորհակալական խոսքեր ուղղել մեր հավաքականի հարձակվողին։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկացնում է, որ Լուկասն արդեն միացել է թիմին և կշարունակի …

կարդալ »

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կքննարկեն արցախյան հիմնախնդիրը

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Փարիզում երկկողմ հանդիպում կանցկացնեն Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակներում։ Ինչպես հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները։ Հաղորդագրության մեջ նշված է, որ նոյեմբերի 12-ին Փարիզում, Լիբիայի հարցով միջազգային …

կարդալ »

Բաքուն խնդիր է լուծում` Արցախում հայեր ու ռուսներ չպետք է լինեն. փորձագետ Տեսանյութ

ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ադրբեջանագետ Տարոն Հովհաննիսյանը մեկնաբանել է Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ պահվածքը Արցախի և Հայաստանի նկատմամբ։ Հովհաննիսյանի խոսքով, սադրանքներն ու հրադադարի ռեժիմի խախտումները կշարունակվեն այնքան ժամանակ, քանի դեռ Բաքուն չի լուծել իր խնդիրները։ «Նրանք ցանկանում են, որ Արցախում հայ բնակչություն, հայ զինծառայողներ և ռուս խաղաղապահներ չլինեն։ Այսինքն՝ կարելի է ասել՝ ուզում …

կարդալ »

Արցախում վիրավորվածների առողջական վիճակում դրական տեղաշարժ կա

Շուշիի մոտակայքում ադրբեջանցի զինծառայողի արձակած կրակոցներից պարանոցի շրջանում վիրավորում ստացած Գևորգ Մելքումյանի վիրահատությունը բարեհաջող է անցել։ Արցախի հանրապետության Առողջապահության նախարարության փոխանցմամբ՝ Գևորգն արդեն կարողանում է ինքնուրույն շնչել, առանց արհեստական շնչառական ապարատի։ Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր։ Մյուս երկու վիրավորների՝ Արմեն Սարգսյանի և Գարիկ Ղազարյանի առողջական վիճակը բժիշկները գնահատում են …

կարդալ »

Նիկոլի հարցում մի շտապեք․ Սամվել Բաբայանը կարծում է, որ «ցանկը» երկար է Տեսանյութ

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար, արցախյան առաջին պատերազմում Պաշտպանության բանակի հրամանատար Սամվել Բաբայանը ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ի եթերում ասել է, որ անհրաժեշտ է հասկանալ բանակցային գործընթացի ամբողջ պատմությունը, ինչպես նաև այն, թե ինչպես է հայկական կողմը պատրաստվել պատերազմին։ Բաբայանի խոսքով՝ Հայաստանի նախկին ղեկավարությունը չէր որոշել՝ որ ճանապարհով գնալ, զիջումների, թե բանակի հզորացման։ Արդյունքում …

կարդալ »

Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հետ

Նոյեմբերի 8-ին հեռախոսազրույց է տեղի ունեցել Հայաստանի և Ռուսաստանի արտաքին գործերի նախարարների միջև։ ՌԴ ԱԳՆ մամուլի ծառայության փոխանցմամբ՝ եռակողմ հայտարարության տարելիցին ընդառաջ, Արարատ Միրզոյանն ու Սերգեյ Լավրովը քննարկել են Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների կողմից ստորագրված փաստաթղթի դրույթները՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հրադադարի ռեժիմի լիարժեք պահպանման և բոլոր տեսակի ռազմական …

կարդալ »