Thursday , April 25 2024
amru
Home / Լրահոս / Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կքննարկեն արցախյան հիմնախնդիրը

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները կքննարկեն արցախյան հիմնախնդիրը

Ռուսաստանի և Ֆրանսիայի արտաքին գործերի և պաշտպանության նախարարները Փարիզում երկկողմ հանդիպում կանցկացնեն Լիբիայի հարցով միջազգային համաժողովի շրջանակներում։

Ինչպես հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում կողմերը կքննարկեն Հայաստանի և Ադրբեջանի միջև ճգնաժամի կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքները։

Հաղորդագրության մեջ նշված է, որ նոյեմբերի 12-ին Փարիզում, Լիբիայի հարցով միջազգային համաժողովի ընթացքում, Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Իվ Լը Դրիանը և Ֆրանսիայի Զինված ուժերի նախարար Ֆլորենս Պարլին կընդունեն իրենց ռուս գործընկերներ Սերգեյ Լավրովին և Սերգեյ Շոյգուին։

Նախարարները կքննարկեն Եվրոպայում ռազմավարական կայունության և անվտանգության հարցերը, ինչպես նաև տարածաշրջանային և միջազգային ճգնաժամերի քաղաքական և ռազմական ասպեկտները։

Ավելի վաղ ՌՈՒՍԱՐՄԻՆՖՈ-ն հայտնել էր, որ ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ռուս գործընկերոջ՝ Սերգեյ Լավրովի հետ։

Leave a Reply

Կարդացեք նաև

Հայաստանում քաղաքական պայքարն անցնում է բարոյականության սահմանը. Մելիքյան Տեսանյութ

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը մեկնաբանել է ընդդիմադիր պատգամավորների ակցիան, որոնք հունիսի 8-ին …